Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այդ նախաձեռնություններն իրական խաղաղություն կառուցելու նպատակներ չունեին, չէին ներառում իրապես անկախ ՀԿ-ներ կամ գործիչներ. զեկույց

Հունվար 07,2022 22:51

Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպաններով հրապարակում ենք անգլերենով արտահերթ զեկույց ադրբեջանական կեղծ խաղաղասիրության փաստերի վերաբերյալ՝ որպես մարդու իրավունքների երկարաժամկետ սպառնալիք։

Այս զեկույցն այն մասին է, որ հակամարտություններում մարդու իրավունքների պաշտպանության և իրական խաղաղության համար անհրաժեշտ է ազնիվ և վստահության վրա հիմնված երկխոսություն: Այդ երկխոսությունն առաջնահերթ անհրաժեշտ է հասարակությունների միջև՝ որպես խաղաղության երկարաժամկետ գրավական և կարևոր է, որպեսզի դրան պետությունները քաղաքական ուղղորդումներ կամ արհեստական միջամտություններ չանեն:

Իրական խաղաղասիրության ճանապարհը ենթադրում է, որ քաղաքական գործոնները չեն կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Գլխավոր գործոնն էլ հենց այն է, որ պետության չճանաչված լինելը կամ որևէ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող խոչընդոտ լինել այդտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար:

Այս զեկույցը, ներկայացնելով Արցախին վերաբերող 1990-ական թվականներից սկսած տարբեր խաղաղաշինական նախաձեռնություններ, անդրադարձել է 2016-2017 թվականների Բաքու-Թբիլիսի պլատֆորմներին, որոնք ադրբեջանական կողմը նախաձեռնեց ադրբեջանական վայրագություններով ուղեկցվող ապրիլյան պատերազմից անմիջապես հետո:

Այս նախաձեռնությունները հայտարարվել էին՝ որպես անկախ քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ, մինչդեռ դրանք կազմակերպվել և ուղղորդվում էին ադրբեջանական կառավարության ու մասնավորապես, հատուկ ծառայությունների կողմից:

Բացի այն, որ այդ պլատֆորմներն անտեսում էին ազգային ինքնորոշման բնական իրավունքը, դրանք ամբողջությամբ արտահայտում էին միայն ադրբեջանական պետական քաղաքական գիծը: Ավելին, այդ նախաձեռնությունները Հայաստանի կամ Արցախի քաղաքացիական հասարակությունների հետ կապ չունեին, իսկ նրանցում մի շարք հայերի ընդգրկել էր ադրբեջանական կողմը, որոնք էլ աչքի էին ընկնում իրենց հայատյաց ելույթներով: Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական կառավարությունը շարունակում էր հայատյացության հովանավորչության պետական քաղաքականությունը:

Այն, որ այդ նախաձեռնություններն իրական խաղաղություն կառուցելու նպատակներ չունեին, չէին ներառում իրապես անկախ ՀԿ-ներ կամ գործիչներ և ուղղորդվում էին ադրբեջանական իշխանությունների կողմից, հաստատվում է այդ նախաձեռնության նախկին մի շարք հայ գործիչների հրապարակային հարցազրույցներով այն մասին, որ իրենց անունից արվել է կեղծ հայտարարություններ, ադրբեջանանպաստ հայտարարությունների համար ադրբեջանական կառավարությունը խոստացել է կաշառք (օրինակ՝ աշխատանք Գերմանիայում և այլն): Այս բոլոր դեպքերն արտահայտված են Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների զեկույցում:

Ավելին, զեկույցում տեղ են գտել նաև ադրբեջանական պետական գործիչների ելույթներն ու հարցազրույցները, որոնք բացահայտում են նշված պլատֆորմներում ընդգրկված ՀԿ-ների ու գործիչների ուղղորդումն ու կախվածությունը ադրբեջանական իշխանություններից:

2016-2017թթ. Բաքու-Թբիլիսի պլատֆորմներն ամբողջությամբ անտեսում էին «Որևէ մեկը չպետք է հայտնվի լուսանցքում և որևէ իրավունք չպետք է անտեսվի» միջազգային հանրահայտ սկզբունքը։

Այդ նախաձեռնությունները, ըստ էության, սատարում էին ադրբեջանական տարիների պետական քաղաքականությունը, որը մշտապես ուղղված է եղել Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելուն, մարդու իրավունքների միջազգային կառույցների, միջազգային փորձագետների ու լրատվամիջոցների մուտքը Արցախ ամեն գնելով խոչընդոտելուն:

Զեկույցը կազմել ենք ես և այդ ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, որը, սակայն, օբյեկտիվ պատճառներով ավարտին հասցնել կարողացանք միայն վերջերս։

Հետագայում զեկույցի անհրաժեշտությունն ու բովանդակությունը քննարկել ենք Արտակ Բեգլարյանի հետ:

Այն ամփոփել ենք արդեն Արցախի մարդու իրավունքների գործող պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ:

Զեկույցի հղումը՝

 

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31