Այսօր՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող ննջեցյալների հիշատակի օրը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ խոշորացված համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ այցելեց Գավառ խոշորացված համայնքի Հացառատ, Արծվաքար թաղամասերից և Նորատուս ու Գավառ բնակավայրերից Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների շիրիմներին, որտեղ նրանք ծաղիկներ խոնարհեցին, աղոթեցին ու խնկարկեցին նահատակների հոգիների հանգստության համար:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունը հայտնեց զոհվածների ընտանիքներին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: