2021 թ. սեպտեմբերին բրազիլացի տաղանդավոր խաղացող Ժոաո Գիլերմե Կարվալյոն իր նորամուտը նշեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականում՝ մասնակցելով Մոլդովայի դեմ ընկերական 2 հանդիպումներին: Այս տարի Ժոաոն էլ ավելի հեռու գնացող նպատակներ ունի:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Ժոաոն պատմել է իր մասին, խոսել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականում իր նպատակների և աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկության մասին:
«Ես Ժոաո Գիլերմե Կարվալյոն եմ: Ծնվել եմ Բրազիլիայի Լոնդրինա քաղաքում՝ 1997 թվականի մայիսի 2-ին։ Առաջին ակումբս «Կոլեժիո Լոնդինենսեն» էր, հետո խաղացել եմ բրազիլական «Կորինտիանսում» և «Ժարագուայում», իսկ այժմ խաղում եմ Ռուսաստանի առաջատար ակումբներից մեկի՝ «Գազպրոմ-Յուգրա»-ի կազմում։ Խաղում եմ աջ «ալա»-ի (վինգեր) դիրքում։
Հայաստանի հետ կապված՝ իմացել եմ միայն «Լեո» ակումբի մասին, որը մասնակցում էր ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը և որտեղ խաղում էին իմ բրազիլացի ընկերները։
Կարդացեք նաև
Սկսեցի ավելի լավ ճանաչել Հայաստանի հավաքականը, երբ տեղափոխվեցի Եվրոպա։ Ունենք օրեցօր աճող թիմ, որը ցանկանում է անել ամեն ինչ՝ հասնելու մեծ հաջողությունների։
Մենք ցանկանում ենք հաղթահարել որակավորման փուլը։ Ես երազում եմ Աշխարհի առաջնության մասնակցելու մասին»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: