Լրահոս
Օրվա լրահոսը

«Օմիկրոնը չի կարող համարվել կորոնավիրուսի մեղմ ենթատեսակ». ԱՀԿ

Հունվար 07,2022 21:59

COVID-19-ի ավելի վարակիչ Omicron ենթատեսակն առաջ է բերում ոչ շատ ծանր հիվանդություն, քան աշխարհում գերիշխող Delta ենթատեսակը: Սակայն օմիկրոնը չպետք է դասակարգվի որպես «մեղմ» տեսակ: Այս մասին, ըստ Ռոյթերս գործակալությանը, հինգշաբթի օրն ասել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաները:

ԱՀԿ-ի կլինիկական կառավարման ղեկավար Ջանեթ Դիասի խոսքերով, վաղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հոսպիտալացման ռիսկը նվազել է: Վտանգի նվազումը վերաբերում է ինչպես երիտասարդներին, այնպես էլ` տարեց անձանց:

Սակայն, ելույթ ունենալով Ժնևում անցկացված ճեպազրույցում, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, թե օմիկրոնը չի կարող համարվել «մեղմ», երբ աշխարհում վարակվածության մակարդակը հասնում է ռեկորդային թվերի:

Ելնելով պատվաստանյութերի հասանելիության ներկա տեմպերից՝ 109 երկրներ չեն կարողանալու բավարարել մինչեւ հուլիս ամիսն իրենց բնակչության առնվազն 70%-ին պատվաստելու ԱՀԿ-ի պահանջը:

Վերջին տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում ծանր հիվանդների 90%-ը չպատվաստված անձինք են:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31