Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական պաշտպանության վարչությունը ամփոփել է 2021 թվականի գործունեությունը

Հունվար 07,2022 17:40

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են հանդես գալ հաշվետվություններով: Քաղաքացիական պաշտպանության վարչությունը ներկայացրել է 2021 թվականի գործունեությունը՝ ընդհանուր պատրաստության, օպերատիվ տակտիկական պատրաստության, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, իրավական, օրենսդրական բազայի կատարելագործման, ծառայության կազմակերպման և այլ ուղղություններով: Նիստը վարել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

ՊՆ-ի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել և ՊՆ համապատասխան զորամասերում անցկացվել են Նոյեմբերյանի թիվ 116 և Տավուշի թիվ 115 ՀՕՊ ՀՓՋ-ների, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ՄՓՎ-ների փրկարարական ծառայողների կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց  մասնակցել են 1435 փրկարարական ծառայողներ: 2021 թվականի ընթացքում կազմակերպվել և անցկացվել են 20-ժամյա մարտական պատրաստության պարապմունքներ ԱԻՆ ՓԾ մարզային և Երևանի փրկարարական վարչությունների հրահանգչական կազմի, հրշեջ-փրկարարական ջոկատների խմբերի և հերթափոխերի պետերի հետ։ Ի կատարումն ԱԻ նախարարի  համապատասխան հրամանի՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում 2021 թվականի մայիսի 3-ից 14-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել և անցկացվել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների և ԱԻՆ ՓԾ ՔՊՎ ՄՊՈՒԿ բաժնի աշխատակիցների հետ 60-ժամյա մարտական պատրաստության դասընթացներ, որոնց ավարտին անձնակազմը ստացել է համապատասխան հավաստագրեր։

ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից քաղաքացիական պաշտպանության թեմաներով անցկացվել են՝ 3 հրամանատարաշտաբային, 5 շտաբային, 93 հատուկ տակտիկական  ուսումնավարժություններ, «Ազդարարում, տարահանում, պատսպարում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում կազմավորումների գործողությունները», «Պաշտպանական գործողությունների իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմաներով 715 արտապլանային վարժանքներ, ինչպես նաև մեթոդական օգնություն և մասնակցություն է ցուցաբերվել ՀՀ մարզերի բնակավայրերում անցկացված 33 շտաբային ուսումնավարժություններին։

Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում ավարտվել են ՀՀ տարածքում տեղակայված ապաստարանների ուսումնասիրության աշխատանքները:

Իրավական, օրենսդրական բազայի կատարելագործման  առումով՝ վարչապետի աշխատակազմից ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակվել է «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծ, որը ներկայումս  գտնվում է Արդարադատության նախարարությունում՝ պետական փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Արտապլանային աշխատանքների համատեքստում՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն վերամշակվել և հաստատվել է ԱԻՆ ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման ներքին պլանը:

Նիստի ավարտին ներկայացվել են 2022 թվականի հիմնական անելիքները. մասնավորապես՝ համայնքների խոշորացման հետ կապված քաղաքացիական պաշտպանության պլանավորող փաստաթղթերի մշակման, տարածքային ստորաբաժանումների կողմից 2022 թվականի ընթացքում իրականացվող ՔՊ թեմաներով վարժանքների և ուսումնավարժությունների իրականացման համար անհրաժեշտ մեթոդական և գործնական օգնության ցուցաբերման, բնակչության պատսպարման վայրերի պատրաստականության բերման ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացման ու տվյալների բազայի ստեղծման, ԱԻՆ անձնակազմի ներգրավմամբ ԱԻՆ պահեստային կառավարման կետի անձնակազմի հետ շտաբային մարզումների անցկացման և այլնի վերաբերյալ:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31