Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փարաքարում համատեղ կառավարում կիրականացվի. Գոռ Սարիբեկյան

Հունվար 07,2022 16:55

Փարաքար համայնքում համատեղ կառավարում կիրականացվի: Այս մասին քիչ առաջ հայտարարեց «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանը: Թե ինչպիսի՞ն կլինի այդ սխեման, խմբակցությունները կտեղեկացնեն մեկ ժամից: Նրանք հանդես կգան հայտարարությամբ:

Հիշեցնենք, այսօր առավոտից Փարաքար խոշորացված համայնքի նիստը բացվել էր, սակայն չէր կայանում. օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր, իսկ խմբակցությունները համաձայնության չէին գալիս: Նիստը մեկնարկել էր բախումներով, ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ կային տուժածներ:   Քննարկումների արդյունքում, որոշվել է համատեղ կառավարում իրականացնել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ: «Ապրելու երկիր» կուսակցությունը 10 ձայնով իրենց թեկնածուին` Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էին համայնքի ղեկավար, թեեւ իրենց ստացած ձայները չեն ապահովում օրենքի պահանջը՝ 50 տոկոսից ավելi ձայների առկայության դեպքում է հնարավոր ընտրել համայնքապետ:

«Ապրելու երկիր» կուսակցությունում պնդում են, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները: Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, եւ երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31