Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտյան գնում է Եռաբլուր, երեկոյան՝ դիրքեր. այսպիսի ցինիզմը չի կարող անպատիժ մնալ, սրա պատիժը շատ է խտանում». Էդգար Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հունվար 07,2022 16:28

Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 31-ի այցը մարտական դիրքեր, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը «դիվերսիա» է անվանում: Բացատրությունը հետեւյալն է. «Ինքը զինաթափել էր տվել զինվորներին, սահմանին կանգնած մարտական հսկողություն իրականացնող զինվորները զինաթափվել էին, իսկ իրեն ուղեկցող մարդիկ զինված են եղել: Ինքն էլ մի մարդ է, որը մեր թշնամու հետ ուղիղ կապով կապեր է հաստատում, գնացել էր մի մարդու, մի պաշտպանության նախարարի հետ, որը Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ ուղիղ կապով շփումներ ունի: Այսինքն, իրենք մեր հակառակորդներն են, հարձակվել են մեր դիրքի վրա, դիվերսիա են իրականացրել եւ ստորացրել են մեր զինվորներին՝ ստիպել են, որ իրենց հետ պարեն, իրենց հետ նկարվեն»:

«Առավոտյան գնում է Եռաբլուր, երեկոյան` դիրքեր. այսպիսի ցինիզմը չի կարող անպատիժ մնալ, սրա պատիժը շատ է խտանում»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց Էդգար Ղազարյանը եւ նկատի ունենալով դիրքերից՝ Նիկոլ Փաշինյանի՝ զինվորների հետ պարելիս հրապարակված կադրերը՝ հավելեց. «Ում հետ, որ պարում ես, դու գոնե հասկանո՞ւմ ես, թե քանիսը չկան՝ հենց քո մեղքով, որ կարող էին պարել»:

Անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին եւ ՀԱՊԿ ԶՈՒ-ի գործուղմանն այդ երկիր, որի կազմում նաեւ հայկական զորամիավորումն է, Էդգար Ղազարյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով այդ որոշման մասին, առավել վնաս է հասցրել գործին, քանի որ նրա որոշումը միջազգային հանրության մոտ հարցեր է առաջացրել ՀԱՊԿ մեխանիզմի գործարկման օրինականության վերաբերյալ։ Նա նկատեց նաեւ, որ Փաշինյանը զորք է ուղարկում այնտեղ, որտեղ կիրառում են նույն մեթոդները, ինչը ինքը կիրառեց 2018 թվականին՝ իշխանության գալով. «Ճակատագրի հեգնանքը նաեւ այն է, որ Փաշինյանը նախկինում կոչ էր անում Հայաստանին՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ ցանկանում էր հաշվետվություն ստանալ, թե ի՞նչ պարտավորություններ ունի Ղազախստանը Հայաստանի նկատմամբ եւ հակառակը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31