Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի երևանցիներ, որպես Երևանի ավագանու անդամի՝ դիրքորոշում հայտնելու նպատակով ինձ է ուղարկվել այս հուշարձանի էսքիզը և կից ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի ուղեկցող գրությունն առ այն, որ Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում՝ Ռուսաստանի հրապարակում, նախատեսվում է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձանի տեղադրում:
Ինքս կարծում եմ, որ երևանցին պետք է որոշի իր քաղաքում որտեղ ինչ է դրվելու կամ առհասարակ դրվելո՞ւ է, թե ոչ:
Ուստի խնդրում եմ երևանցիներին՝ իրենց դիրքորոշումը հայտնեն այս կապակցությամբ, գրառմանս տակ թողնելով մեկնաբանություն՝ ԿՈՂՄ կամ ԴԵՄ:
Կարդացեք նաև