Արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանի իշխանության որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում Սուրբ ծննդյան Հայրապետական պատարագին, սա, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի գնահատմամբ, հստակ ցուցիչ է նրա, որ Հայաստանի գործող իշխանություն շարունակում է քանդել պետության եւ պետականության հիմքերը:
Այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ անդրադառնալով եկեղեցու իշխանության կողմից Եկեղեցու հորդորների մերժմանը՝ հինգ Տաղավար տոներից գոնե երկուսին հաջորդող օրերը թողնել ոչ աշխատանքային, ննջեցյալների գերեզմաններին այցելության համար, բանախոսը նկատեց, որ իշխանությունը պարզապես գնում է ինքնության եւ քրիստոնեական արժեքների ոչնչացման ճանապարհով:
Այս համատեքստում է բանախոսը դիտարկում 2018 թվականից եկեղեցու դեմ սկսված արշավը, որը տարբեր ձեւերով դրսեւորվեց: Էդգար Ղազարյանի կարծիքով, այս կառավարությունն այդպես էլ չի մարսել այն, որ հայ եկեղեցին պահանջել է իշխանության հրաժարականը՝ արտահայտելով հանրության կամքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ