Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. ՌԴ այսօրվա իշխանության հետ չկա ոչ արդարություն, ոչ անվտանգություն, ոչ բարեկեցություն, ոչ ապագա

Հունվար 07,2022 15:12

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

ՌԴ-ն շարունակում է միութենական պետություն ձևավորելու գործելաոճը, մենք առավելագույնը պետք է անենք ալիքի տակ չընկնելու համար։

ՌԴ այսօրվա քաղաքականության ու իշխանության հետ ոչ արդարություն, ոչ անվտանգություն, ոչ բարեկեցություն, ոչ ապագա չկա:

Քայլ առ քայլ տնտեսական, քաղաքական, սպառազինության գնման և անվտանգային վեկտորը փոխել է պետք՝ ՀԱՊԿ-ը կապ չունի պաշտպանության և անվտանգության հետ, սոսկ քաղաքական ժանդարմի գործառույթ է իրականացնում և վարկաբեկում անդամ պետությունների վարկանիշը։

Բնականաբար, հաշվի առնելով մեր իրավիճակը և ՌԴ գործելաոճը, ուղղվածության փոփոխությունը պետք է սկսել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ շփումները ավելացնելով և տնտեսական ծրագրերում նրանց ներգրավվածությունը կտրուկ մեծացնելով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31