Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտելի է ՀՀ ԶՈւ ստորաբաժանման մասնակցությունը Ղազախստանում դիտարկվող զավթիչ և պատժիչ գործողությանը. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Հունվար 07,2022 14:42

Ազգային-ժողովրդավարական բևեռը խստորեն դատապարտում է այսպես կոչված ՀԱՊԿ խաղաղապահ գործողության և, ըստ այդմ` խաղաղապահ ուժերի, անվան տակ ՀԱՊԿ անդամ-պետությունների զավթիչ զորքերի ուղարկումը Ղազախստան։

Ղազախստան ՀԱՊԿ զորքերի ուղարկումը և դրանց գործողությունները ոտնահարում են միջազգային իրավունքը, այդ թվում` ՀԱՊԿ միջազգային պայմանագրերը, ինչպես նաև ՀՀ ազգային օրենսդրությունը։

Առավել քան դատապարտելի է ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանման մասնակցությունը դիտարկվող զավթիչ և պատժիչ գործողությանը, քանի որ այն ոչ միայն վնասում է Հայաստանի ու հայ ժողովրդի միջազգային վարկին, այլև իրական սպառնալիք է ստեղծում ազգամիջյան ատելություն բորբոքելու և դրա հողի վրա հայ զինծառայողների ու Ղազախստանում բնակվող բազմահազար հայ բնակչության ֆիզիկական անվտանգության համար։

Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գործում է Հայաստանի շահերին, հայ ժողովրդի կամքին ու պատկերացումներին հակառակ և ընդամենը սպասարկում է Կրեմլի շահը։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել