Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 6-ին, ոստիկանության Կապանի բաժին է բերման ենթարկվել Սյունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Արթուր Հովհաննիսյանը:
Երեկ՝ ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրում կրակոցներ են հնչում:
Ոստիկանները պարզել են, որ կրակոցները արձակել է Ա. Հովհաննիսյանը՝ իրեն պատկանող հրազենից: Shamshyan.com-ի տեղեկություններով, Ա. Հովհաննիսյանի Կաղնուտի վարչական ղեկավարն է և կրակոցներ արձակելու փաստը արդարացրել է՝ ասելով. «Էսօր ծնունդս ա», ու ծննդյան տարեդարձի արարողության ընթացքում, իրեն պատկանող «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի որսորդական ակոսափող հրազենից կրակոցներ է արձակել:
Որոշ ժամանակ անց նա բաց է թողնվել, իսկ հրազենը առգրավվել են: Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: