Ադրբեջանական գերությունից վերադառնալուց անմիջապես հետո ազատությունից զրկված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր որոշում չի կայացրել: Նիստը այսօր հետաձգվել է: Սերժիկ Ամիրխանյանի պաշտպան Սիրանույշ Սահակյանն ասաց, որ նիստը հետաձգվել է դատախազի բացակայության պատճառով: Վերջինս այլ գործով դատական նիստի է եղել:
Սիրանույշ Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նման դեպքերում, երբ հարցը վերաբերվում է նախաքննության նկատմամբ վերահսկողությանը, հարցերը քննվում են հրատապության կարգով, մինչդեռ այդ կարգը պարբերաբար խախտվում է: Նա տեղեկացրեց, որ դատարանը ցանկացել է նիստն ամբողջապես հետաձգել, բայց իրենք պնդել են նիստն առանց դատախազի անցկացնել: Պաշտպանները ներկայացրել են իրենց բողոքը, սակայն դատավորը հարցեր է ունեցել դատախազին, ուստի նիստը հետաձգվել է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ