2017 թվականին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ բացասական եզրակացություն էր տրվել ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկին
«Ես ուզում եմ ՀԱՊԿ-ի հետ կապված մի բան ասել, որը նաեւ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում կա: Հիմա մենք՝ սեղանի շուրջ նստածներս, գիտե՞նք, թե ՀԱՊԿ երկրները կոնկրետ իրավիճակներում մեր նկատմամբ ինչ պարտավորություններ ունեն եւ մենք ինչ պարտավորություններ ունենք: Ամբողջ օրը ասում ենք ՀԱՊԿ, ՀԱՊԿ, ՀԱՊԿ: Հենց հարձակումը սկսում է, պարզվում է ՀԱՊԿ-ի բանը՝ պայմանագիրը այդ դեպքի համար չի, դա չի վերաբերվում Մովսես գյուղին, այդ դեպքի համար չի: Այնտեղ ուրիշ գյուղեր կան հայկական, ոչ Մովսեսը, ոչ Չինարին, ոչ Բերդը, ոչ Իջեւանը, ոչ Նոյեմբերյանը: Դա լրիվ ուրիշ դեպքի համար է:
Մենք դրա համար մեր նախընտրական ծրագրում գրել ենք. մի հատ ՀԱՊԿ-ը պետք է հասկանանք, թե ինչ է: Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է աջակցում ամենաշատը: Ղազախստանն ու Բելառուսը դրա ամենատիպիկ օրինակն են: Եվ մենք մեր նախընտրական ծրագրում դրա համար գրել ենք, որ պետք է ՀԱՊԿ շրջանակներում հստակեցում մտնի՝ ի՞նչ պարտավորություններ ունենք: Թե չէ, վաղը էլի Կարսի օրն ենք ընկնելու, ասելու ենք՝ վայ, ՀԱՊԿ պայմանագիրն ուր է: ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սեւրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի:
ՀԱՊԿ, ՀԱՊԿ՝ իսկականից դարձրիք, ինչ են ասում՝ Բրյուս Լի: Բայց իրականում էդ ՀԱՊԿ-ն ի՞նչ է, դա մեզ օգուտ է՞, թե՞ վնաս է: Եվ այս առումով շատ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետությունը անվտանգության ոլորտում նախ պարզաբանի՝ Ղազախստանը մեր նկատմամբ ինչ պարտավորություն ունի եւ մենք Ղազախստանի նկատմամբ՝ ինչ, եւ հետագա անելիքը: Անվտանգության ոլորտում, այո, այլընտրանք պետք է փնտրվի»:
Կարդացեք նաև
Սղագրեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հիշաչար մարդիկ եք, մեր սրտի վարչապետին հիշեցնում եք անհիշելին:):) մի սկզբունք ունի նա, լինել անսկզբունքային ու խոսքից հետ կանգնել բազմահազար առիթներով․․․․ իսկ ովքեր են խոսքից հետ կանգնողները՝ թաղի երեխաները կբացատրեն․․․