Այսօր Փարաքար համայնքում, ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ, ինչի արդյունքում կան տուժածներ: Ըստ նախնական տեղեկությունների, տուժել է մեկ քաղաքացիական անձ եւ մեկ ոստիկան:
Բախումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի աջակիցները փորձեցին ներխուժել համայնքապետարանի շենք:
Հիշեցնենք, այսօր ժամը 10. 00-ին նշանակված էր Փարաքարի ավագանու նիստը: «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի աջակիցները հավաքվել էին համայնքապետարանի բակում, իսկ համայնքապետարանը շրջափակված է մեծ թվով ոստիկաններով եւ կարմիրբերետավորներով:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ