Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վաշինգտոնը հարցեր ունի Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայման վերաբերյալ. «Ազատություն»

Հունվար 07,2022 10:45

«Ազատություն» ռ/կ.  ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսի փոխանցմամբ՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ Ղազախստանի իշխանությունները կլուծեն տնտեսական և քաղաքական հիմնախնդիրները:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայմանը: Մեզ անհանգստացնում է արտակարգ դրության ռեժիմի շարունակումը, մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են բռնություններից, և խստագույնս դատապարտում ենք բռնության և սեփականությունը ոչնչացնելու դեպքերը: Մենք կոչ ենք անում ցուցարարներին խաղաղ եղանակով դրսևորել բողոքը, իշխանությանն էլ հորդորում ենք զուսպ արձագանքել», – ասել է Փրայսը:

Պետդեպարտամենտի խոսնակը նաև ասել է, թե Վաշինգտոնը հարցեր ունի Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայման վերաբերյալ, քանի որ «Ղազախստանի կառավարությունն ունի իր ռեսուրսները, և դրանք ամուր են»:

«Մենք Ղազախստանի իշխանությանն ենք թողնում օտարազգի զինված ուժեր սեփական տարածքում տեղակայելու վերաբերյալ տեսակետներ հայտնելու հնարավորությունը: Մենք շատ ուշադիր ենք հետևելու մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած դեպքին և ղազախական հաստատությունները գրավելու օտարազգի ուժերի բոլոր փորձերին», – ասել է Նեդ Փրայսը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31