Հունվարի 6-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև:
Նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, դրական գնահատական են տվել 3+3 ձևաչափով անցկացված առաջին նիստին, որը տեղի էր ունեցել Մոսկվայում դեկտեմբերի 10-ին: Պայմանավորվել են առաջիկայում պատրաստվել հաջորդ հանդիպումը՝ նույն կազմով:
Լավրովը նաև աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ