Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խաչի այս տարվա կնքահայրն է հայ երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը

Հունվար 06,2022 23:11

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Պատարագի սրբազան արարողության ավարտին կատարվեց Ջրօրհնեք, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնեց ջուրը:

Խաչի այս տարվա կնքահայրն է հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը։

Դավիթ Ամալյանը 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախյան պատերազմին` «Ազգային լեգեոն» ջոկատի, «Արծիվ 4-րդ» գումարտակի, այնուհետև՝ 5-րդ բրիգադի զորամիավորումներում։ Երկրապահ կամավորական միության անդամ է։ 1994 թվականից պարբերաբար կազմակերպել է «Ելին ի բոցոյն» խորագրով համերգային հուշ-երեկոներ՝ նվիրված զոհված ազատամարտիկներին։

2002 թվականին Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրվել է իր՝ «Արծվաբույն» խորագրով պիեսը՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանին:

Հայրենիքի համար մղվող մարտերում արցախյան 44-օրյա պատերազմում զոհվեց Դավիթ Ամալյանի ավագ որդին՝ Վարդան Ամալյանը:

Դավիթ Ամալյանը որդուն անվանակոչել էր ի պատիվ մարտական ընկերոջ՝ Արցախյան առաջին պատերազմի հերոս Վարդան (Դուշման) Ստեփանյանի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31