Դիմադրության իրավունքը չպետք է շփոթել ահաբեկչական ակտի կամ զանգվածային անկարգությունների հետ։ Ոստիկանին գլխատելը, վիրավորների, հիվանդների մուտքն արգելելը հիվանդանոցներ, շենք-շինություններ պայթեցնելը, հրկիզելը, հրշեջ մեքենաներն այրելը, որպեսզի շենքերում բռնկված հրդեհը չմարվի, ահաբեկչական ակտեր են, որոնց ոչ միայն կրողներն, այլև պատվիրատուները ենթակա են պատասխանատվության։
Իրավամբ, ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր։ Իրավամբ, քաղաքակիրթ աշխարհը պետք է տա դրա իրավա-քրեական գնահատականը, որոնց որջերը պակիստանա-թուրքական բազաներն են, ըստ միջազգային փորձագետների։
Արձանագրենք, որ եթե արցախյան պատերազմի մասնակից միջազգային ահաբեկիչների իրավա-քրեական գնահատականը տրվեր, Աֆղանստանում, այժմ էլ Ղազախստանում այն չէր կրկնվի։
Աշխարհի գերտերությունները, անկախ գաղափարական կամ այլ տարաձայնություններից, ահաբեկիչների ու նրանց պատվիրատուների հարցերում պետք է միակամ լինեն, այլ ոչ թե լինեն դիտորդի դերում, ինչպես արեցին արցախյան պատերազմի օրերին, եթե չեն ցանկանում, որպեսզի այդ ուղտը վաղն իրենց դուռը չոքի։
Կարդացեք նաև
Լևոն Բաղդասարյան
Լև Գրուպ փաստաբանական գրասենյակի ղեկավար