Լրահոս
Օրվա լրահոսը

 «Ինչի՞ համար ես սուլելով տռճիկ տալիս, հո՞ղ ես ազատագրել, զինվորի կյա՞նք ես փրկել». Գեւորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հունվար 06,2022 13:38

«Արդեն էն վիճակին ենք հասել, որ չեմ էլ իմանում՝ շնորհավորե՞լ ժողովրդին, թե ոչ… Ես հիմա ամաչում եմ շռայլություն թույլ տալ, երբ  ժողովուրդը տխրության մեջ է, ընդհանուր վիշտ ունի, իսկ դու, Նիկո՛լ, ձեռքերդ թափահարելով, սուլելով՝ տռճիկ ես տալիս զորամասում,  դա չեմ հասկանում…»,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ զորամասերից մեկն Ամանորի գիշերն այցելելու ու այնտեղ զինվորների հետ պարելու մասին:

Նրա ձեւակերպմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ծառայեցնում է սեփական իշխանությունը պահելուն ու սեփական PR-ին. «Ո՞ւր ես գնացել զորամաս, իբր զինվորների մասին մտածում է, մտահոգ է նրանց կյանքով… Էդ որ արտահաստիքային աֆիցանտի կարգավիճակ էիր ստանձնել, ափսեն դնում, մատուցում էիր, չգիտեի՞ր, որ գնդակահարված զինվոր կար նույն օրը… Հետաքրքիր է ՝ ո՞վ է իր  PR-շչիկը, էդ PR-շչիկին պետք է գնդակահարել… Էդ որ պարում էր, թող հանկարծ որեւէ մեկը չասի, որ չի իմացել: Եթե Նիկոլ Փաշինն իրեն համարում է ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատար, եթե չի իմանում, ուրեմն դա իր տեղը չի, իսկ եթե իմանում ու թաքցնում է, ուրեմն հայհոյանքները թողնում ենք ունկնդիրներին… Ինքը ֆանտաստիկ ունակություններով ցուցամոլ նվիրյալ է, ամեն ինչը գնում-նկարում է, որ իբր գործ է անում… Ինչի՞ համար ես պարում, այ տղա, հո՞ղ ես ազատագրել, զինվորի կյա՞նք ես փրկել, քանի հազար տղա տունը նստած, չի կարողանում ինքնուրույն քայլ անել… Ես երբեք զինվորին քննադատած չկամ, միշտ ասել եմ, որ խոնարհվում եմ բոլոր զինվորների առաջ, բայց չեմ ընդունում Նիկոլի հետ պարելը»:

Գեւորգ Պետրոսյանը  նաեւ ոչ պրոֆեսիոնալ է համարում այն մոտեցումը, որ չզոհված զինվորներին դավաճան են համարում: Ապա հավելում է. «Քանի որ շոու ուներ անելու, գնդակահարված զինվորի մահը հանձնարարել էր թաքուն պահել… Ինչ վերաբերում է զինվորներին, սուլոցով պարելը ո՞րն է, երբ ձեր ընկերներին երկու ամիս առաջ թաղել եք,  վերջերս հայտնաբերված դիերը թաղել եք,  հիմա էլ սուլոցով պարո՞ւմ եք, Նիկոլն էլ ձեռքով կանչում ա՝ եկեք-եկեք կարգին տժժանք… Ես չեմ հասկանում սա, բայց նաեւ էդքան փոքրոգի չեմ, որ մի դրվագով զինվորներին քննադատեմ: Մյուս կողմից, եթե 18 տարեկան տղուն պետությունը լիազորում է օրենքով գնա սահման պաշտպանի, տղեն պետք է էդքան հասկացողություն ունենա, որ Նիկոլի հետ վեր չկենա սուլի ու պարի, երբ 5-10 օր առաջ, վեց ամիս առաջ թաղել է իր հետ ծառայող ընկերոջը»:

Ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդմանն էլ անդրադարձ եղավ: «Ես գիտեմ, որ անբռնազբոսիկ ցանկություն կա քայլած անծրագիր ծայրահեղական Նիկոլի կողմից՝ դատել ռազմագերին, դու ուրիշ կարեւոր բան չունե՞ս, մեր երկրի գլխավոր հանցագործները ռազմագերինե՞րն են, առանց գործի հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության, որը ՀՀ Քր.Դատ օրենսգրքի պահանջն է, էս մարդը կալանավորում է, հետո էլ՝ հերն անիծած, թե ինչ կլինի… Սա էդ մարդկանց դատում է, որպեսզի հասարակության աչքի առաջ քողարկի իր պարտությունը»,-ասում նախկին պատգամավորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31