ՀԱՊԿ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, խաղաղապահ առաքելություն են ուղարկել Ղազախստան, որոնք կմասնակցեն պետական և պաշտպանական օբյեկտների պահպանությանը և կօգնեն իրավապահներին: Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրության մեջ:
«Համաձայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2022թ. հունվարի 6-ի որոշման, սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն է ուղարկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժեր՝ իրավիճակի կայունացման և կարգավորման համար»,- ասվում է քարտուղարության հաղորդագրության տեքստում:
Նշվում է, որ առաքելության կազմում ներառվել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի խաղաղապահ ուժերը: Առաքելության հիմնական խնդիրը կլինի կարևոր պետական և ռազմական օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև «Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին աջակցություն ցուցաբերելը՝ իրավիճակը կայունացնելու և իրավական դաշտ վերադարձնելու համար»:
Խաղաղապահ առաքելության թվաքանակի և Ղազախստանում մնալու ժամկետների մասին չի հաղորդվում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ