Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մահվան ստվերում ենք ապրում, մի ժողովուրդ ընթանում է կարծես անգլուխ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի Ճրագալույցի քարոզից

Հունվար 06,2022 09:55

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՔԱՐՈԶ

Սուրբ Ծննդյանն ամեն մարդու ձգտումի պատգամն է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ պատգամը, բայց այն չի կարող լինել լղոզված, առանց զոհաբերության, չի կարող լինել վերջում հաղթանակ չունեցող խաղաղության պատգամ։ Հիսուս մեզ այդ խաղաղությունը բերել է սրով, խաչով և տառապանքով։

Ընդունենք կամ չընդունենք, մենք այսօր ապրում ենք խավարի տիրույթում, մահվան ստվերում ենք ապրում, մի ժողովուրդ ընթանում է կարծես անգլուխ՝ անորոշ ճանապարհներով՝ փորձելով ինքն իր համար ճանապարհներ գտնել։

Մեր հողը և մեր հոգին իրարից չեն տարբերվում։ Սա կհասկանանք այն ժամանակ, երբ իմանանք, որ աշխարհում ամենաքաղցր, ամենամեծ, ամենաթանկ, ամենաարժեքավոր երևույթը մեզ վստահված դրախտ-հայրենիքն է, որ կոչվում է Հայաստան աշխարհ՝ իր Արցախով ու իր ամբողջությամբ։ Հրաժարվողը ուրացող է»։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Առաջնորդ Տավուշի թեմի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31