2021թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին: Դրանցից առնվազն 13-ը մահացել կամ սպանվել է մարտական պայմաններում։
Կայքին հայտնի դարձած կորուստներից 58-ի վերաբերյալ տարածված են ոչ մարտական պայմաններում մահանալու վարկածները, ևս 7-ի մահվան հստակ պատճառներն անհայտ են։ Կորուստներից 3-ը կոչումով փոխգնդապետ էին, իսկ առնվազն 24-ը՝ ժամկետային զինծառայող։
Հարկ է նշել, որ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց:
Նյութն ամբողջությամբ՝ Razm.info մասնագիտացված կայքում