«Գարի Քյոսայան» ջազ քառյակի, Ալլա Սահակյանի,Սիրանուշ Գասպարյանի,Արսեն Ստեփանյանի եւ Դավիթ Թադեւոսյանի մասնակցությամբ Ամանորյա եւ Սուրբ Ծննդյան համերգն, անշուշտ յուրահատուկ էր: Երեկոն կարելի էր որակել ջազային եւ դասական ստեղծագործությունների հրավառություն: Հնչեցին նաեւ ջազային երաժիշտ, կոմպոզիտոր եւ դաշնակահար Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները,այդ թվում՝ Message from Ararat-ը, Armenia-ն եւ Ave Maria-ն:
Ընդ որում, Քյոսայանը հանդես եկավ եւ իբրեւ դաշնակահար, եւ որպես երգեհոնահար: Համերգի ամփոփումը տրվեց հայտնի Adeste Fideles Սուրբծննդյան կաթոլիկ հիմնով, որի յուրաքանչյուր պատառիկ առանձին-առանձին կատարեցին մասնակից երգիչները:
Բարձրակարգ երաժշտությամբ երեկոն ստացված էր, ունկնդիրը` Սուրբծննդյան խորհրդի գիտակցումով: Ընդհանրապես, Գարի Քյոսայանի մասնակցությամբ համերգները կարոտելու երեկոներ են:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ