Aliq.ge. Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում ևս 11 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման դեպք։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ հունվարի 4-ի դրությամբ լաբորատոր պայմաններով հաստատվել է «օմիկրոնի» ընդհանուր 159 դեպք։
Հիշեցնենք, որ վերջին 24 ժամում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 436 նոր դեպք, ևս 32 հիվանդ մահացել է։