Լրահոս
Օրվա լրահոսը

Երբվանից չեն կարող հանրային վայրեր այցելել, եթե պատվաստված չեն կամ ՊՇՌ թեստ չունեն

Հունվար 05,2022 19:32

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանրային սննդի վայրեր այցելելու համար կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի հավաստագրերի պահանջի մասին հրամանը կստորագրվի ուրբաթ կամ երկուշաբթի:

Նրա խոսքով, որոշակի իրավական գործընթաց կա: Նախարարն ասաց, որ հրապարակումից կտրվի հետո 3-շաբաթյա ժամկետ, որպեսզի քաղաքացիները եւ տնտեսվարողները տեղեկացվեն նոր հրամանի մասին: Այդ գործընթացից հետո միայն, ըստ Անահիտ Ավանեսյանի, հանրային սննդի վայրեր, ինչպես եւ մի շարք այլ  վայրեր քաղաքացիները կկարողանան մուտք գործել միայն պատվաստված լինելու կամ 24 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի կամ ռապիդ-թեստի բացասական արդյունքի պարագայում։

Նախարարը նաեւ ասաց, որ բոլոր միջամտությունները, որոնք չեն իրականացվում պետության հաշվին, ամրագրված չեն պետության կողմից տրամադրվող անվճար կամ արտոնյալ կարգով տրամադրվող ծառայությունների մեջ, քաղաքացին իրականացնում է իր հաշվին: Այսինքն, քաղաքացին պետք է կորոնավիրուսի թեստը հանձնի իր հաշվին՝ չնայած նրան, որ Սահմանադրական դատարանը ՊՇՌ թեստ հանձնելու մասին նախարարի հրամանի այն կետը, որտեղ նշված էր, որ քաղաքացին պետք է ՊՇՌ թեստը հանձնի իր հաշվին, ճանաչեց հակասահմանադրական:

Անահիտ Ավանեսյանի խոսքով, այս սահմանափակումները տնտեսվարողների գործունեության վրա բացասական ազդեցություն չեն ունենա, քանի որ պատվաստված քաղաքացիների թիվը Հայաստանում արդեն բավական մեծ է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31