Դիլիջանի հրապարակում այսօր տեղացիների համար կազմակերպվել էր Սուրբծննդյան միջոցառում:
Միջոցառման ընթացքում երեխաների համար Սուրբծննդյան անակնկալներ և հատուկ նվերներ էին պատրաստվել:
Միջոցառմանը ելույթ ունեցան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժիշտները, Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի սաները, ինչպես նաև տեղացիների համար ելույթ ունեցավ Օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի Դիանա Հարությունյանը:
Համայնքի ղեկավարի մամուլի պատասխանատու Արփի Թամրազյանը Դավիթ Սարգսյանի անունից շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
Կարդացեք նաև
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ