Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 239 մլն ՀՀ դրամի աջակցություն՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Հունվար 05,2022 18:30

Ակբա բանկը դեռևս 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկեց յուրօրինակ ծրագիր՝ բանկի կողմից թողարկվող Mastercard, Visa, ArCa և AmEx վճարային համակարգերի քարտերով իրականացված յուրաքանչյուր վճարման 0.3%-ն իր շահույթի հաշվին ուղղելով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:

Իրականացված այս ծրագրի շնորհիվ, ինչպես նաև Ակբա ֆինանսական խմբի  ( Ակբա բանկ, ԱԳԲԱ Լիզինգ, Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ) կողմից ընդհանուր առմամբ հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 239 միլիոն ՀՀ դրամ:

Ակբա բանկն այսպիսով ամփոփում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հետ մեկնարկած ծրագիրը՝ այս ընթացքում նպաստելով հիմնադրամի շահառուներին փոխհատուցումներ տրամադրելու կարևոր գործընթացին:

*Բանկն իր Visa ԲԱՐԵՐԱՐ քարտատեսակով կատարված վճարային գործառնություններից 0.3%-ն իր շահույթի հաշվին նվիրաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

ԱԿԲԱ ԲԱՆԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31