Այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասաց, որ հիմա քննարկում են դատախազների աշխատավարձերի բարձրացման հարցը՝ ումը ինչքան բարձրացնել: Ըստ նախարարի, այդ գաղափարից հրաժարվել հնարավոր չէ, քանի որ այն կոռուպցիայի դեմ պայքարի միջոց է:
Դատական համակարգի վրա ճնշումների վերաբերյալ հարցին էլ Կարեն Անդրեասյանն ասաց, որ դատական իշխանության անկախության վերաբերյալ գործադիր իշխանությունը որեւէ ապօրինի գործողություն չի անում. «Ինչ մենք անում ենք, դա կարգապահական պատասխանատվության միջոցներ են, որը ե՛ւ օրինական է, ե՛ւ իրավաչափ է, եւ բոլոր երկրների փորձը ցույց է տալիս, որ դա դատական անարդարության դեմ պայքարի լավագույն միջոցն է»:
Հարցին՝ մի շարք դատավորներ հրաժարվում են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավման գործերից, Կարեն Անդրեասյանն ասաց, որ առանձին գործերի չի միջամտել եւ չի հետեւում:
Նախարարը հորդորեց ապօրինի գույքի վերաբերյալ հարցերն ուղղել դատախազությանը, որտեղ գործերը քննության են ենթարկվում։ Նա նաեւ ասաց, որ դատավորների դեմ բազմաթիվ բողոքներ կան, եւ դա ընդհանուր առմամբ ցույց է տալիս, թե ինչ արատավոր երեւույթներ են եղել դատական համակարգում, որի առիթով արդարադատության նախարարությունը դիմել է ԲԴԽ-ին։
Կարդացեք նաև
Նախարարը, որպես Մարդու իրավունքների նախկին պաշտպան, չցանկացավ գնահատական տալ Մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանի գործունեությանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ