Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված առանձին զինծառայողների նկատմամբ կոպտորեն խախտվում է կալանքի վերանայման իրավունքը․ հայտարարություն

Հունվար 05,2022 17:00

«Իրավական ուղի» ՀԿ-ի հայտարարությունը 

«Իրավական ուղին» ահազանգում է, որ ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված առանձին զինծառայողների նկատմամբ կոպտորեն խախտվում է կալանքի վերանայման իրավունքը։

Այդ խմբից մեր երկու վստահորդների՝ Սերժիկ Ամիրխանյանի և Ռոբերտ Նալբանդյանի անունից վերաքննիչ բողոքներ են ներկայացվել համապատասխանաբար դեկտեմբերի 14-ին և 15-ին, սակայն Նալբանդյանի մասով այս պահի դրությամբ նիստ առհասարակ նշանակված չէ, իսկ Ամիրխանյանի մասով (դատավոր՝ Լուսինե Հովհաննիսյան), թեև դատական նիստը նախապես նշանակված էր այսօր՝ հունվարի 5-ին, սակայն քիչ առաջ մեզ տեղեկացվեց, որ այն տեղափոխվում է հունվարի 7-ին։

Համեմատության համար նշենք, որ նույն խմբի զինծառայողների մասով նույն վերաքննիչ դատարանը դրսևորել է «պատշաճ արագություն» այն միակ դեպքում, երբ առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանքը, որի դեմ բողոք էր բերել քննչական մարմինը։ Ըստ հրապարակային տեղեկության՝ վերաքննիչ դատարանը քննիչի բողոքը քննել, բավարարել և կալանք էր կիրառել դեռևս դեկտեմբերի 27-ին։

Վերադաս դատարանի առջև կալանքը վիճարկելու իրավունքի այսչափ ուշացումը, զուգորդված տարբերակված մոտեցման հետ, լուրջ հարցականի տակ է դնում նշված անձանց նկատմամբ վերաքննիչ դատարանի՝ արդյունավետ պաշտպանության միջոց լինելը, վերաքննիչ դատավորների անկողմնակալությունը և իրավունքի երաշխավոր հանդես գալու ունակությունը։

«ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31