Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի (Participation Programme) 2022-2023 թթ. շրջափուլը:
Նոր շրջափուլի շրջանակում կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել մինչև յոթ ծրագրային առաջարկ՝ ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցություն ստանալու համար։
Ծրագրային առաջարկները պատշաճ կերպով կազմակերպությանը ներկայացնելու նպատակով անհրաժեշտ է մինչև 2022 թ. հունվարի 27-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել ծրագրային առաջարկներ՝ կցված ձևաչափով (Annex I), իսկ հայտի էլեկտրոնային տարբերակներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Ընդ որում՝ կարևոր նախապայման է, որ ներկայացված ծրագրերն առնչվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ոլորտներին և համահունչ լինեն գերակայություններին։
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ