«Գերիների մասը շատ կարեւոր է եւ մենք բոլորս, նաեւ վարչապետն անդադար աշխատում ենք այդ ուղղությամբ»,-այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով, գերիների հարցն այն ցավոտ խնդիրներից է, որի մասին գործադրի ոչ մի անդամ, ոչ մի րոպե չի մոռանում:
Հարցին՝ ի՞նչ է մտածում Ադրբեջանից վերադարձած գերիների ձերբակալության հարցի վերաբերյալ, նախարարն ասաց, որ հարցերն ուղղել քննություն իրականացնող մարմիններին՝ ում՝ ինչի համար են կալանավորում, ում՝ ինչ մեղադրանք են առաջադրում: Ըստ Կարեն Անդրեասյանի, դրանք առանձին քրեական գործեր են:
Անդրադառնալով մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին, ասաց, որ իր կարծիքով նա արժանի թեկնածու է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ