«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Շահեն Մեղրյանի կյանքն ու գործունեությունը բավականին հետաքրքիր և ուսուցողական դրվագներ է պարունակում, որը դեռ հետագա հետազոտության կարիք ունի։
Շահեն Մեղրյանն ու իր ընկերներն ունեին պայքարի իրենց պատկերացումները, որոնք փոքր խմբերով հաջողությամբ կիրառում էին և դժվար է ասել, թե ինչ իրավիճակ կունենայինք, եթե նա չզոհվեր։
Ժամանակին մեծ թվով նվիրյալներ, ավելի բարդ իրադրության պայմաններում, տարբեր ուղղություններով, ճակատներով, ըստ իրավիճակի, ժամանակի առանձնահատկությունների արդյունավետ պայքար են մղել։
Կարդացեք նաև
Արցախյան երրորդ պատերազմում մեր կրած պարտությունը դատավճիռ չէ։
Մեր պայքարը չի ավարտվել և դեռ պետք է ամբողջության մեջ սթափ գնահատել, թե այս իրավիճակներում գործադրվող միջոցների ինչ զինանոց ունենք, որտեղ ինչն է, այսպես ասած, աշխատող և ով որտեղ առավել օգտակար կլինի։