Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որոշ ընկերությունների թույլատրվել է օգտվել ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից

Հունվար 05,2022 16:00

Կառավարությունը թույլատրել է «Դրիմքոմփանի» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է ծխախոտի արտադրության համար: 2021 թվականին հիմնադրված ընկերության ռազմավարությունը միտված է սեփական արտադրանքը արտաքին շուկաներում ներկայացնելուն, որի նպատակով նախատեսվում է արտադրանքի 80 տոկոսի արտահանում ԵԱՏՄ և երրորդ երկրներ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 11.9 մլրդ դրամի ներդրում, որից 2 մլրդ դրամը նոր հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը՝ շինարարական աշխատանքների իրականացման և հումք ու նյութերի ձեռքբերման համար։ Նախատեսվում է մինչև 2024թ. ստեղծել 100 նոր աշխատատեղ` մինչև 450,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 9.9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 937.7 մլն դրամ:

Գործադիրի որոշմամբ «Վարդանյան» ՍՊԸ-ն նույնպես կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել կահույքի և մետաղական կոնստրուկցիաների արտադրության համար:

Արտադրությունն իրականացվելու է Արմավիրի մարզում։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 115 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներդրումների շուրջ 85 մլն դրամն արդեն իրականացվել է։ Ներկայումս առկա է 6 աշխատատեղ։ Ծրագրի շրջանակում՝ 3 տարիների ընթացքում, նախատեսվում է ստեղծել 11 նոր աշխատատեղ՝ 140,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 38 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.6 մլն դրամ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31