Լրահոս
Օրվա լրահոսը

Մադրիդը կընդունի 2022 թվականի հավակնորդների մրցաշարը

Հունվար 05,2022 15:05

Շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների հաջորդ մրցաշարը, որում կորոշվի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հերթական մրցակիցը, կկայանա 2022 թվականի հունիսի 16-ից հուլիսի 7-ը՝ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:

Որպես այս հեղինակավոր մրցաշարի կազմակերպիչ, Chess.com-ը դեկտեմբերի հուշագիր է ստորագրել ՖԻԴԵ-ի ղեկավար մարմնի եւ Շեյնբերգների ընտանիքի հետ, որը լինելու է այս մրցաշարի հովանավորը:

ՖԻԴԵ-ի խորհուրդը քննարկումներ անցկացնելով արդեն իսկ մրցաշարի ուղեգիր նվաճած շախմատիստների հետ՝ նաեւ որոշել է, որ տղամարդկանց եւ կանանց հավակնորդների մրցաշարում առաջին տեղը բաժանելու պարագայում տվյալ շախմատիստների միջեւ կազմակերպվելու է արագ շախմատի փլեյ-օֆֆ: Սակայն դրա մանրամասների եւ վերջնական ձեւաչափի շուրջ որոշումն ընդունվելու է հունվարին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31