Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ավտոմեքենաների թրեյդինգի մասին օրենքը: Այն թույլ կտա մարդկանց իրենց հին մեքենաները տալ ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող ավտոդիլերներին, փոխարենը վերցնել նոր մեքենաներ:
«Մենք անցած տարի կարգավորումները փոխեցինք այնպես, որ հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի: Օրենքն արդեն ուժի մեջ է:
Ճիշտ է, հիմա մի փոքր դեֆիցիտ կա նոր մեքենաների, բայց ժամանակի ընթացքում ավտոդիլերները նոր, լավ ծառայություններ կառաջարկեն մարդկանց, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ թարմացնել իրենց ավտոմեքենաները»,-ասաց Վահան Քերոբյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ