Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2022-ին կառուցված ինքնակամ շինությունները կքանդվեն

Հունվար 05,2022 14:21

2021 թվականին իրականացված օդային լուսանկարահանման արդյունքում ֆիքսված են մինչեւ 2021-ը կառուցված ինքնակամ շինությունները:

«Ժամկետ ենք սահմանել, որ ինքնակամ կառույցները հաշվառենք եւ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնենք»,-կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Այսուհետ ցանկացած շինություն կառուցելիս պետք է լինի թույլտվություն ու նախագիծ: Ըստ նրա, առանց նախագծման որեւէ շինության կառուցումը Հայաստանի հանրապետությունում,  արգելվում է:

«Այստեղ մեր հիմնական հարցը հետեւյալն է՝ ինչպես ենք կառավարելու ռիսկերը, որ այս ընթացքում ՀՀ-ում ինքնակամ կառույցների բում տեղի չունենա: Մինչեւ 2025-ի հունվարի 1-ը կարելի է անսահմանափակ քանակությամբ ինքնակամ կառույցներ ստեղծել: Այս ռիսկերը ոնց ենք կառավարելու»,-ասաց Փաշինյանը:

Նիստին ներկա Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնեց, որ 2021 թվականին իրականացված օդային լուսանկարահանման արդյունքում ֆիքսված են մինչեւ 2021-ը կառուցված ինքնակամ շինությունները: Ի հավելումն Փաշինյանն ասաց. «Այսինքն՝ մենք երաշխիքներ ենք ստեղծում, որ եթե որեւէ մեկը կփորձի 2022-ին կառուցված ինքնակամ շինությունն օրինականացնել, մենք երաշխիքներ ենք ստեղծել, որ դա տեղի չի ունենա եւ այդ ինքնակամ շինությունը ենթակա կլինի քանդման»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31