Մայր Աթոռ սբ Էջմիածնի միաբան Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն իր ՖԲ էջում հիշեցնում է.
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»: Զատիկը «մեծ» կամ «փոքր» չի լինում: Զատիկը Քրիստոսի Ս. Հարության տոնն է, որն այս տարի նշելու ենք ապրիլի 17-ին:
Ս․ Ծննդյան տոնը բոլորի համար է՝ թե՛ ննջեցյալ ունեցողների և թե՛ չունեցողների։ Ուստի գերեզմաններ պետք է գնալ ՄԵՌԵԼՈՑԻՆ՝ հունվարի 7-ին։