Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՊՄԿ-ի կառավարության մասնաբաժինը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կառավարմանն է հանձնվել (թարմացված)

Հունվար 05,2022 11:51

ՀՀ կառավարությունն՝ իր տելեգրամյան ալիքով քիչ առաջ տեղեկացրեց.

Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի` ՀՀ սեփականություն հանդիսացող 15 % բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը:

Ավելի ուշ հայտարարություն տարածեց նաեւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, որը ներկայացնում ենք ստորեւ.

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) փակ բաժնետիրական ընկերության մոտ 15% (15,000033%) բաժնետոմսերի սեփականատեր, ԱՆԻՖ-ի հավատարմագրային կառավարմանն է հանձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող ԶՊՄԿ մոտ 15% (տասնհինգ տոկոս) պարզ բաժնետոմսերը:

ԱՆԻՖ-ի մանդատը ներառում է Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական ակտիվների կառավարման մեջ մասնակցություն, այն դեպքերում, երբ ներդրողը ցանկանում է ունենալ պետական մասնակցություն։ Այդ առումով ԱՆԻՖ-ը դրական է գնահատում, որ Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում իր 15% բաժնեմասնակցությունը կիրացնի մասնագիտական կառույցի միջոցով։

ԱՆԻՖ-ը կարևորում է այս միջոցով պետություն-մասնավոր տարանջատման, շահերի բախման բացառման և զսպումների ու վերահսկողության մեխանիզմի իրացման հնարավորությունը։

Հանքարդյունաբերության ոլորտում, հատկապես զարգացող երկրներում, ընդունված պրակտիկա է, երբ հանքարդյունաբերող ընկերությունները որպես հյուրընկալող երկրի (host country) հետ ընդհանուր արժեքների ստեղծման և օգուտների արդար բաշխման բարի կամքի դրսևորում` առաջարկում են ընդունող պետությանը փոքր մասնաբաժին։

Հույս ունենք, որ այս համագործակցությունը տնտեսական նոր հնարավորությունների սկիզբ կդառնա՝ որպես առաջնահերթություն ձևակերպելով պետության, հանրության և ներդրողի շահերի համադրությունը։ Այս համատեքստում հատուկ կարևորություն ունեն կայունության կատարողականի բարելավմանը և հանքարդյունաբերական լավագույն փորձի ներդրմանն ուղղված բոլոր կողմերի, այդ թվում` մյուս բաժնետերերի հասցեական քայլերի պատրաստակամությունը։ Սա, վստահ ենք, կարևոր նախապայման է ժամանակակից աշխարհում հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետ կառավարման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31