Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Սարգսյանն ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից եւ նշանակվել Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Հունվար 05,2022 10:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումներ

ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Գարիկ Սարգսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝
Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել՝ վաղաժամկետ դադարեցնել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները: 

Կառավարության որոշմամբ՝ Վեդի համայնքում նշանակվելու են ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական  ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում նշանակելու է Վեդի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը:

Վեդիում քվեարկության արդյունքում ընտրված «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31