Թափառող կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կամավորների «Դինգո» թիմի հիմնադիր նախագահ, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանը հրաժարվել է մանդատից: Հունվարի 3-ին Երեւանի քաղաքապետարանի կայքում հրապարակվել է հայտարարությունը՝ նրա ավագանու անդամի լիազորություններից հրաժարվելու մասին. «Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»։