Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ են արձակվել Գյումրու քաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաները

Հունվար 04,2022 19:45

Գյումրու քաղաքապետի ընտրության նախաշեմին՝ հոկտեմբերի 26-ին և 27-ին ԱԱԾ-ի կողմից ձերբակալված, այնուհետ կալանավորված  Գյումրու քաղաքապետարանի երկու պաշտոնյաներին՝ քաղաքաշինության բաժնի պետ Արթուր Հակոբյանին ու ապօրինի շինարարության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Գևորգյանին ազատ են արձակել։ Լրացել է նրանց երկամսյա կալանքի ժամկետը։

Ազատ արձակվելու մասին բարձրաձայնել  էր Հովհաննես Գևորգյանը՝ երեկ ֆեյսբուքյան իր էջի  գլխավոր լուսանկարը թարմացնելով, որին հաջորդել էր քաղաքապետարանի աշխատակիցների ու նրա ընկերների մաղթանքը՝ բարով ես վերադարձել։

Երկու պաշտոնյաներին էլ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները երեկ տեսել են քաղաքապետարանի շենքում՝ կոլեգաների հետ ողջագուրվելիս։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, նրանք ձերբակալվել էին գյումրեցի մի կնոջից 2000 դոլար կաշառք պահանջելու ու կաշառք վերցնելու քրգործի շրջանակում․ Գյումրու  համայնքապետարանին պատկանող անշարժ գույքերից մեկը  բնակչին նվիրատվության տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար։

Aravot.am-ը նաև անդրադարձել էր այն թեմային, որ ձերբակալման անձանց պահպանման վայրում գտնվելիս՝ այս պաշտոնյաների մարմնի արտաքին զննության ժամանակ նկատվել են մարմնական վնասվածքներ՝ սպիներ ու վերքեր մարմնի բազմաթիվ հատվածներում․ որովայնի, աջ ու ձախ սրունքների, գլխի ծոծրակային հատվածում։ Սակայն վնասվածքների վերաբերյալ նրանք լռել էին, «Մուշ»-ի ոստիկանություն սկսել էին նյութեր նախապատրաստել։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31