Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված ևս 6 զինծառայող շարունակում է մնալ Բաքվի բանտում։ Դեկտեմբերի 29-ին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հայրենիք վերադարձան ևս հինգը, չնայած հարազատները հույս ունեին, որ բոլոր 11 գերեվարվածները տուն կվերադառնան։
Զինծառայողների հարզատներին հույս էին տալիս, որ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո բոլոր գերիները տուն կվերադառնան, սակայն շիրակցի Լիլիթն իր ամուսնուն չի տեսել դեկտեմբերի 29-ին վերադարձածների ցուցակում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Շիրակի մարզից գերեվարված պայմանագրային զինծառայողի կինը՝ Լիլիթը, պատմել է, որ մինչ օրս էլ ՀՀ ՊՆ-ից տեղեկություն ստանալ չի հաջողվում, չնայած տարբեր աղբյուրներից տեղեկացել են, որ հունվարի վեցին հնարավոր է գերիների նոր խմբի վերադարձ։
«Տարվող աշխատանքներից տեղեկություն չունեմ։ Փորձել եմ կապվել ՊՆ, ոչ մի բան չեն ասում։ Մենք հույսով սպասում էինք, որ տղաները բոլորը կգան, բայց ինչո՞ւ հինգ հոգու բերեցին, ինչո՞ւ ամուսինս չեկավ, չեմ կարող ասել: Հետո ասում էին ամսի մեկին՝ չեղավ, հիմա էլ խոսակցություն է գնում, որ ամսի վեցին, իբր, տղաները գալու են», – ասել է մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում