Հարգելի քաղաքացիներ և տնտեսվարողներ.
Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ Է մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, համաձայն որի արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում:
Օրենքի պահանջները չկատարելը առաջացնում է.
- տուգանքի նշանակում՝ 200 – 250 000 դրամի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, առաջացնում է
Կարդացեք նաև
- տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մամուլի հաղորդագրություն