Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրել է ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։
Բարձր գնահատելով ամանորյա տոներին ուժային կառույցների արդյունավետ ու համագործակցված աշխատանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ, ի թիվս Հանրապետությունում առկա խնդիրների, առաջնային են մնում անվտանգային հարցերը։ Քննարկվել է լայն օրակարգ՝ ընթացիկ աշխատանքների և նախատեսվող ծրագրերի ուղղությամբ։
Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել հանդիպման մասնակիցներին՝ երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման առումով։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ