Հունվարի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին ասվում է Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պաշտոնյաները ի թիվս երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցերի, քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից հատուկ բանագնացի նշանակման հարցը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ