Կոտայքի մարզպետն ընդունել է «Հայի Բռունցք» ՀԿ խորհրդի կազմին
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է նաև 2018 թվականից Հրազդանում ակտիվ գործունեություն ծավալող «Հայի Բռունցք» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գարիկ Աղասյանին և խորհրդի անդամներին:
Երիտասարդները մարզպետին մանրամասն ներկայացրել են կազմակերպության գործունեության ուղղությունները. քննարկվել են նաև երկկողմ համագործակցության տարբերակները:
«Պետք է ընդգծեմ, որ բավականին տպավորված եմ ձեր պատկերացումներով, գիտելիքներով և, ամենակարևորը, հայրենասիրությամբ, որպես քաղաքացի՝ ձեր դրսևորած բարձր պատասխանատվությամբ»,-իր խոսքում նշել է մարզպետ Ահարոն Սահակյանը՝ վստահեցնելով, որ կազմակերպության հետ համագործակցությունը լինելու է շարունակական.
Կարդացեք նաև
Ահարոն Սահակյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև լսել և ընդունել առաջարկներ համագործակցության տարբեր ուղղությունների շուրջ:
Իսկ որպես փոխգործակցության սկիզբ՝ տարեսկզբին ևս մեկ ընդլայնված հանդիպում է նախատեսվում կազմակերպության կազմի հետ՝ քննարկելու մարզպետին կից Երիտասարդական Խորհուրդը վերակազմավորելու և այն դարձնելու կապող օղակ՝ մարզպետարանի և երիտասարդների միջև:
Ի դեպ, այս համատեքստում մարզպետարանը բաց է նաև մյուս հասարակական կազմակերպությունների առաջարկների շուրջ:
Կոտայքի մարզպետարան