2022 թվականի առաջին աշխատանքային օրը Արագածոտնի մարզպետարանում մեկնարկեց նիստով, որը ոգեշնչող ասելիքով վարեց մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը։ Ներկա էին մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանը, Տիգրան Եղիազարյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդականներն ու օգնականները, վարչության պետերն ու ստորաբաժանման ղեկավարները։
Ամանորյա շնորհավորանք ու բարեմաղթանք հղելուց հետո Ռազմիկ Պետրոսյանը հակիրճ անդրադարձավ նախորդ տարում իրականացված աշխատանքին՝ մատնանշելով բացթողումներն ու թերացումները։ Նիստում մարզպետի առանցքային ուղերձն էր՝ անմնացորդ նվիրումով կատարել ստանձնած աշխատանքն ու նոր տարում ցուցաբերել առավել բարձր արդյունավետություն։
«Մեր նպատակն է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որում ներգրավված են հմուտ ու վճռական մասնագետներ, որտեղ յուրաքանչյուրի ներդրումը ստեղծելու է ուժեղ թիմային աշխատանք»,-ընդգծեց մարզպետը։
Ռազմիկ Պետրոսյանն ընդհանուր առմամբ շեշտադրեց նոր աշխատաոճի սկզբունքները, որոնք միտված են տարածքային կառավարման գործընթացում նոր ձեռքբերումներ արձանագրելուն։
Կարդացեք նաև
Բարի աշխատանքային տարի։
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ