Հայկական նոր տարին սկսվում է առատ սեղաններով ու զարդարանքներով: Հետո սեղանների պարունակությունն ու զարդարանքների մնացորդները «մեկնում» են աղբամաններ:
Առաջարկում ենք դրանք օգտագործել այլ նպատակով: Օրինակ, եթե ունեք այգի, կարող եք որոշ բաղադրիչներ կոմպոստացնել:
Կոմպոստը շատ կարևոր հավելանյութ է: Այն սնուցում է սիզամարգը, խթանում բույսի աճին ու վերականգնում սպառված հողի կենսունակությունը:
Ի՞նչն է հնարավոր կոմպոստացնել Ամանորի ընթացքում:
-
- Թեյի տերևներ,
- Կտրտված թուղթ, բայց պետք է խուսափել փայլուն թղթերից, գունավոր թանաքների օգտագործումից,
- Մրգի և բանջարեղենի մնացորդներ,
- Սուրճի մրուր,
- Ձվի կեղև,
- Ստվարաթուղթ:
- Մի կոմպոստացրեք միս, ոսկորներ կամ ձկան մնացորդներ, դրանք վնասատուներին կգրավեն:
- Խուսափեք անթառամ մոլախոտերի և հիվանդ բույսերի օգտագործումից:
- Մի օգտագործեք կենդանիների աղբ այն կոմպոստում, որն օգտագործվելու է սննդային բույսերի համար:
- Բանանի, դեղձի և նարնջի կեղևները կարող են թունաքիմիկատների մնացորդներ պարունակել և չպետք է ներառվեն կոմպոստի մեջ: Դրանք կարող եք չորացնել, նոր կոմպոստացնել:
- Պարենային թափոնները պահեք կափարիչով տնային աղբամանի, դույլի, անգամ ծաղկամանի մեջ:
- Հետագայում պարենային մնացորդները շերտերով կավելացնեք մերկ հողին ըստ խոնավ ու չոր շերտերի հերթականության:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ