Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյան, սրա՞ համար էինք մասնակցել հեղափոխությանը, որ մարդուն ծաղրե՞ն»․ անօթեւանների կացարանի շահառուներ

Հունվար 03,2022 14:45

«Նախարարության դիրքորոշումը մեր շահերից չի բխում։ Իրենք իրենց բերանով ասացին, որ դա ուղղորդված բան է, մեր կազմակերպության տնօրենի հետ է կապված», – լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Վարդաշենի անօթեւանների կացարանի շահառուներից մեկը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից դուրս գալով։

Ինչպես հայտնել էինք, նախարարության դիմաց այսօր բողոքի ցույց էին անում Վարդաշենի տուն-ինտերնատի շահառուները, որոնք դեռեւս դեկտեմբերի 31-ին պետք է տեղափոխված լինեին թիվ 1 տուն-ինտերնատ, բայց համաձայն չեն։ Հիշեցնենք՝ տոներից առաջ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել էր, որ կհոգա «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի շահառուների տեղափոխումը «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնաշենք, իսկ մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ հիմնադրամը թույլ է տվել մի շարք լուրջ խախտումներ և բացթողումներ, շահառուների ընտրությունն իրականացրել է օրենսդրության կոպիտ խախտումներով․ օրինակ՝ որպես շահառու ընդգրկվել են քաղաքացիներ, որոնք ոչ հաշմանդամություն ունեցող անձ են և ոչ էլ տարեց, բացի այդ, եղել են նաև քաղաքացիներ՝ տուբերկուլյոզ կամ շիզոֆրենիա ախտորոշմամբ։

Նախարարության պաշտոնյաներից մեկի առաջարկով շահառուները ներս էին մտել՝ քննարկման։ «Վերջում էլ քմծիծաղ էին տալիս մեր վրա, մենք էլ ասացինք, որ խոսելու բան չունենք», – դժգոհեց հանդիպմանը մասնակցած շահառուներից մեկը։ «Մենք խնդրում էինք, որ ձմեռվա կեսին մեզ այս օրը չգցեին։ Մինչդեռ անպայման ուզում էին «գցած» լինեին մեր տնօրենին», – նշեց նա։ Անօթեւանների կացարանի աշխատակիցներից մեկն էլ, որը եւս մասնակցել է քննարկմանը, ասաց․ «Քմծիծաղ էին տալիս։ Պարոն Փաշինյան, սրա՞ համար էինք մասնակցել հեղափոխությանը։ Որ մարդուն ծաղրե՞ն։ Արդեն այսքան ոտնահարվա՞ծ են մարդու իրավունքները մեր երկրում։ Եթե մեր տնօրենի դեմ բան ունենին, թող այդպես էլ ասեին, ոչ թե փակեին կացարանը։ Ամեն ինչ բարդեցին հիմնադրամի՝ ծանր բեռի տակ ճկռող ղեկավարության վրա»։

Կացարանի շահառուները նաեւ դժգոհեցին նախարարության ներկայացուցիչների այն պնդումից, թե «ձեզ ձեր տնօրենն է ուղղորդել»։ Ասացին, որ նամակ են գրել Նիկոլ Փաշինյանին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31